Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Բաբկեն Մ․-ի վարած Lexus մակնիշի և 25-ամյա Հարություն Դ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։