Ճանապարհային երթևեկության կանոններում որոշ փոփոխություններ կլինեն․ այսուհետ ցանկացած խցանված խաչմերուկ, անկախ նրանից այնտեղ կա «խաչմերուկի տարածք» գծանշումը (այսպես կոչված վաֆլի), թե ոչ, մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը։