Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ

article-image

Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը հունվարի 29-ին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ: «Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից՝ հայտարարել է Հռոմի պապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն