Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում: Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը մրցեց Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: