«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի փնտրտուքների մեջ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն չի կարողանում ՄԻՊ թեկնածու գտնել, որը կհամապատասխանի բոլոր պահանջներին, միեւնույն ժամանակ, ընկալելի կլինի հանրության համար: