«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հանրությունը երկու օր է քնննադատում է իշխանությանը` հերթական աղմկահարույց որոշման համար, այն է՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիվանագիտական կենսագրություն չունեցող Վահան Կոստանյանի նշանակման համար, ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արտաքին գերատեսչության կարեւոր վարչություններից մեկի՝ սահմանակից պետությունների վարչության՝ թերեւս ամենաառանցքային ուղղության համակարգումը նախարար Արարատ Միրզոյանը դրել է իր նախկին խորհրդական, այժմ 29-ամյա փոխնախարար Կոստանյանի վրա։