Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Աղբյուրակ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Բ-ի վարած Lada և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Արտյոմ Գ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։