1990–ականների սկզբին, երբ բանակը նոր էր ստեղծվում, խնդիրներ կային, բայց համակարգն արդեն գործում էր։ Դրան զուգահեռ, ամեն հաջորդ տարի միշտ ավելի լավ էր լինում, քան նախորդ տարի։ Միշտ եղել է դրական դինամիկա։ Այս մասին AntiFake զրույց հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով իշխանության այն արդարացումներին, թե զինված ուժերում միշը էլ լինում են դժբախտ միջադեպեր։