Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։