ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները: ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: