Այն ինչ տեղի է ունեցել, հրամանատարությունից՝ մինչև Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարի և նրա տեղակալների անփութության և սեփական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում լավ չգիտակցելու արդյունք է։ Այս մասին AntiFake զրույց հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությանը, որի հետևանքում 15 զինծառայող մահացավ։