Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Պերե Խոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների և տեղի հայ բնակիչների կյանքի վրա դրանց մարդասիրական հետևանքների առնչությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոնսի տարածած հաղորդագրությունը: