Զինծառայողների ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է․ «Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։ Հայրը՝ Արտակը, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։ «Հինգ դաջվածքից չորսը երեւում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն