Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները: Դա փորձելու են անել նաև հայ ժողովրդի պատմության տոտալ կեղծումներով: