Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, անպատժելիության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՏՇ-ից։