Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով։ Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։