Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ: Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ: