Տեղի է ունեցել Թուրքիային սահմանակից Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետը։ Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է եկեղեցու գմբեթին։