Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 34-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա»ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: