«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ, իսկ վերջին երկու օրերին՝ առավել ևս, իշխանություններն ակտիվորեն փորձում են արհեստական օրակարգեր ներդնել՝ հանրային ուշադրությունը շեղելով ներկա ու սպասվող ծանր գործընթացներից, ի մասնավորի՝ Արցախի արդեն շուրջ 40 օրվա շրջափակումից, ինչպես նաև Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանում տեղի ունեցած ողբերգությունից: