Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ԶՈՒ կացարանում տեղի ունեցած ողբերգության արձագանքը առնվազն իրավական տեսանկյունից խիստ խնդրահարույց է։ Զինվորականների պատասխանատվությունը կարգապահական պատասխանատվության տիրույթում է, իսկ քաղաքական իշխանության՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ամբողջ քաղաքական թիմի պատասխանատվությունը քաղաքական պատասխանատվության տրամաբանության ներքո պետք է լինի։ Միանգամից բազմաթիվ զինվորականներ պաշտոնանկ արվեցին․ անտեսվեցին պատասխանատվության անհատականացման, անմեղության կանխավարկածի սկզբունքները։ Իսկ ո՞վ է այս 15 զոհերի համար բարոյական պատասխանատվություն կրում։ Այս մասին այսօր «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։