Այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի գործով դատական նիստն էր։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահի պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբան Ամրամ Մակինյանն իր խոսքն սկսեց ցավակցություններով՝ առավոտյան տեղի ունեցած ողբերգության՝ հրդեհի հետևանքով զոհված 15 զինառայողների առնչությամբ։ Փաստաբանը նշեց, որ այսօրվա իշխանությունները թողած երկրի կարևոր հարցերը մարդկանց կերակրում են սին տեղեկատվությամբ, և այս դատական պրոցեսն ունի առավել քիչ նշանակություն, քան երկրում ծառացած խնդիրներն են։