Հունվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիայի Դարեմի համալսարանում աստվածաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչմանն արժանացած Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։