Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր չեն սպասարկելու բնակիչներին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ ժամը 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում սպասարկում չի իրականացվելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։