Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը: