Լաչինի միջանցքը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն պետք է ազատ լինի երկկողմանի բեռնափոխադրումների և մարդկանց տեղաշարժի համար։ Այս մասին քիչ առաջ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակմանը։