Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թ.-ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։