Վարչապետի ավագ դուստրը մշտապես հայտնվում է քննադատությունների ու սկանդալների թիրախում: Սա արդյունք է այն բանի, որ Մարիամ Փաշինյանը մշտապես հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, ինչը «հեղափոխական նորույթ» է հայկական քաղաքական մշակույթում: Այս ամենին զուգահեռ, վարչապետի դուստրը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում և ամեն օր նոր հրապարակումներ է կատարում իր հետևորդների համար: Այս անգամ Փաշինյանի 22-ամյա դուստրը համացանցի ուշադրությունը գրավել է TikTok-յան՝ բաց ոտքերն ու ազդրերը՝ մինչև նստատեղ ցուցադրող տեսանյութով: