Այսօր տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: