«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։