Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցում ժամը 22։00-22։20-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։