Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։