Հունվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ հարվածել են բենզալցակայանի աշխատակցի գլխին, նրա մոտից գողացել գումարը և դիմել փախուստի, աշխատակիցն էլ արնաշաղախ վիճակում է, գրում է Shamshyan.com-ը։