Ֆրանսիայի հայ միությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ելույթ է ունեցել ֆրանսիական CNews հեռուստատեսության լուրերի թողարկման շրջանակում։ Հայ գործիչն անդրադարձել Արցախի շրջափակմանը, հումանիտար աղետին, Ադրբեջանի և Թուրքիայի գործած ագրեսիային, այդ համատեքստում միջազգային հանրության լռության ու անգործությանը, ինչպես նաև Եվրամիության՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագրին։