Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի վարչական տարածքի «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում սպանություն է եղել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ստացվեց հաջորդ հաղորդումը. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել վանաձորցի 28-ամյա մի երիտասարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։