Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականից: Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում գտնվող հիվանդանոցներից մեկում: Նա հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թ.-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությանը մասնակցության համար։ Նրան սպառնում է նաև ցմահ ազատազրկում 1993 թ.-ին Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք 10 մարդու կյանք են խլել: