Ռուսաստանի քայլը՝ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով: Ես սա որոշակի սատարման քայլ եմ դիտարկում։ Այսօր՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժություններն Հայաստանում անցկացնելն ինքնին վտանգ է Հայաստանի համար։