Այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրելու են Ստեփան Միքայելյանի հրաժարականից հետո Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) հերթական դատավոր անդամին:168.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի համար կա ընդամենը մեկ թեկնածու՝ Վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը: