Պատգամավոր Աննա Մկրտչյանի ճանապարհն առանց բացատրության փակելու համար, ոստիկանը (կոչումը` ենթասպա) կարող էր մի փոքր ծառայողական էթիկա ունենալ, մի փոքր էլ էլեմենտար կուլտուրա: Սակայն, իր ծառայության իմաստին անհաղորդ հայացքով կարմրաթշիկ ոստիկանից երևում էր, որ քաղաքավարությունը շատ հեռու է նրանից: Հույս կար, որ գոնե մեքենայի ազդանշանների ձայնից մոտեցող կին ոստիկանը (կարծես` ավագ լեյտենանտ) կարող էր նրբանկատություն ունենար, քաղաքացուն անհարմարություն պատճառելու համար ներողություն խնդրեր և հարթեր իրավիճակը: