«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ն (ՀՔԱՎ) դատարանում պարտվել է AntiFake.am–ին։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, 2022թ․ դեկտեմբերի 27–ին վճռել է մերժել ՀՔԱՎ–ի հայցն ընդդեմ AntiFake.am կայքի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները («օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով», «օտարերկրյա շահի սպասարկման, վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելու», «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար») հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին։