Կառավարությունը նախորդ տարեվերջին վերջապես փոխհատուցում տրամադրեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին պատկանող անասունների համար, որը թշնամին գողացել էր դեռ 1.5 տարի առաջ։ Միայն Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կութ գյուղի բնակիչներին շուրջ 22 միլիոն դրամ է հատկացվել, այն էլ պայմանով: Ինչպես բնակիչներն են ասում՝ տրամադրած այս գումարի 80 տոկոսը պետք է ծախսեն բացառապես կորցրածը վերականգնելու համար՝ անասուններ պետք է ձեռք բերեն։