Երեկ՝ հունվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հատնել, որ իր վստահորդ՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Ա. Հ-ն, ով եղել է Երևան-Սևան ավտոմայրուղու 6.1 հասցեում գործող գազալցակայանում, այնտեղ է ներխուժել «Տարզան» մականունով անձը՝ իր «շքախմբի» հետ, որտեղ աշխատակիցների աշխատասենյակում կոտրել են տեսախցիկները, հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով խաթարվել է գազալցակայանի բնականոն աշխատանքը և գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։