Հանրապետության հրապարակում տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել: Այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին: