Կնոջ ու երեխայի ներկայությամբ բերման են ենթարկել ընդդիմադիր գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանին՝ շղթայելով ու բիրտ ուժ կիրառելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն և հիմնադիր Արթուր Գևորգյանը։ Նա հրապարակմանը կից լուսանկար է հրապարակել, որում տեսանելի են Կարապետ Պողոսյանի վնասվածքները դեմքի շրջանում։