«Հրդեհ» ֆիլմում գլխավոր հերոսի՝ Ռուբենի տունը հրդեհի ճարակ է դառնում։ Համագյուղացիներն ամեն կերպ ձգտում են օգնել ուսուցչի համար նոր տուն կառուցելու գործին, սակայն պետական պաշտոնյաները տարբեր մեքենայությունների միջոցով հետաձգում են շինանյութի տրամադրումը։ Գյուղացիները պահեստից ուժով վերցնում են Ռուբենին հասանելիք ապրանքը։ Արդյունքում նրանցից մի քանիսը հայտնվում են բանտում։