Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր հայտնաբերվել և ձերբակալվել է երեկ Վարդենիսի ոստիկանության բաժնի ուղղությամբ չպարզված պայթուցիկ սարք նետած քաղաքացին։ Նա Վարդենիս քաղաքի 58-ամյա բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։