ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի օգնականները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթերի ևս մեկ խմբաքանակ, որոնք, ենթադրաբար, կապված են երկրի գործող ղեկավարի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է NBC News-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի։ Ըստ լրատվամիջոցի՝ լրացուցիչ նյութերի որոնումն սկսվել է այն բանից հետո, երբ 2022 թ. նոյեմբերի 2-ին Բայդենի փաստաբանները գտել էին նրա փոխնախագահության տարիների 10 գաղտնի փաստաթղթեր Վաշինգտոնի Փենսիլվանիայի համալսարանում Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագործակցության կենտրոնում: