Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. ընդդիմությունը թույլ չտվեց իշխանազավթում․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացվելու են ավագանու նոր ընտրություններ: ՔՊ-ին չհաջողվեց զավթել իշխանությունը շնորհիվ ընդդիմադիր ուժերի սկզբունքային դիրքորոշման։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք և արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն