Արցախի շրջափակման 29-րդ օրը. Արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։