ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։